ԱԺ-ում է ԲՀԿ ղեկավար Գագիկի Ծառուկյանը: Վերջինս լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, թե ինքը արգելել է կուսակցության անդամներին, այդ թվում՝ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, լրատվամիջոցների հետ ակտիվ շփվել և հայտնեց, որ իրենք խմբակցության նիստ են հրավիրել ու անդրադարձել են նաև այդ լուրերին:
«Առաջինը՝ ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելելու, նա իր թիմակիցներին պետք է հարգի, լսի, որ ճիշտ որոշումներ կայացնի: Երկրորդը՝ Նաիրա Զոհրաբյանի հետ կապված, ամբողջ Եվրապառլամենտում, եթե դուք ուշադիր հետևում եք նրա գործունեությանը, նրա նվիրվածությունը, նա մեծ աշխատանք է կատարում: Ես կցանկանայի, որ մեր խորհրդարանում Նաիրա Զոհրաբյանի նման պատգամավորները շատ լինեն, ազգի նվիրյալներ, ովքեր մտածում են մեր երկրի, ազգի, պետականության համար, պայքարում են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանն արգելե՞լ է ԲՀԿ-ականներին շփվել լրագրողների հետ. պարզաբանում
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					