Քաղաքական կառույցը, կուսակցությունը, որը պարտավորություն է կրում ժողովրդի, իր ընտրողների առաջ, արձակուրդ գնալու իրավունք չունի, կարծում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Ինձ թվում է՝ դեռ ժողովրդի բոլոր խնդիրները կարգավորված չեն, որ այդ պատասխանատու մարդիկ գնան արձակուրդ: Մենք աշխատում ենք: Միշտ պատգամավորներին ասում եմ, որ նրանք պետք է կարողանան ժողովրդի հետ շփվել, ով որ տարածքում բնակվում է, որ տարածքում պատասխանատու է, ժողովրդի մատից կարողանա փուշ հանել, ժողովրդին լսել, հարց բարձրացնել, խնդիր լուծել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենք կառուցվածքային, ծրագրային փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ են ստեղծել, իսկ արդյունքների մասին կհայտնեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Քաղաքական կառույցը արձակուրդ գնալու իրավունք չունի. Գագիկ Ծառուկյան
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					