Փարիզում և Լիոնում 450 կմ մալուխ են քաշել, որը հնարավորություն է տալիս տեղեկատվությունը փոխանցել վայրկայնում 400 գիգաբայթ արագությամբ: Այս մասին հաղորդում է Российкая газета-ն:

Նոր մալուխը քաշել է Ֆրանիսյայում Ֆրանսիայում ամենախոշոր հեռահաղորդակցության սարքավորումների արտադրող կազմակերպություն  Alcatel-Lucent-ը, իսկ ծառայությունները մատուցելու է Orange կազմակերպությունը: Հաջող փորձարկումներից ետո, որը իրականացրել է Renatar գիտակրթական ցանցը, նոր տեխնոլոգիաից սկսելու են օգտվել այլ խոշոր և մանր հաղորդակցական կազմակերպությունները:

France Telecom –ի ներկայացուցիչ Orange կազմակերպությունը նշում է, որ այժմ ֆրանսիացի համացնացի օգտատերերը նոր հնարավորություն են ստացել նայել օնլայն ռեժիմով ավելի շատ ֆիլմեր և ուղիղ հեռարձակումներ, լսել երաժշտություն և շփվել համացանում և օգտվել այլ տեխնոլոգիաներից: Նոր հեռախորդակցության մագիստրալի շնորհիվ ֆրանիսացիների օգտատերերը կկարողանան օգտվել չորս անգամ ավելի արագ և կայուն, ինչպես նաև ավելի էներգակայուն համացանցից: Ընդ որում նշվում է, որ գինը չի բարձրանա: