Մյունխենի «Բավարիայի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ «Ոսկե գնդակը» կստանա Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
«Արդարացի է, որ Ռոնալդուն ստանա այդ մրցանակը: Պորտուգալացին հիանալի մրցաշրջան է անցկացնում, և ուրախ եմ նրա համար:
Դա նրա 5-րդ «Ոսկե գնդակն» է, ինչը ցուցադրում է, թե ինչ է տեղի ունենում ժամանակակից ֆուտբոլում»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է «AS»-ը: