Խոյ. Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերելու, լուրջ ֆինանսական գործարքներ կնքելու համար: Այսօր կարելի է բարդ գործեր ձեռնարկել, դժվար լուծելի նախագծեր իրականացնել ՝ չվախենալով անհաջողության մատնվելուց: Դուք հնարավորություն ունեք նոր ներդրողներ, ազդեցիկ հովանավորներ գտնել, և դրանում մեծապես ձեզ կօգնեն ձեր նոր գաղափարները, որոնց հետ չհամաձայնվել, ուղղակի, անհնար է
Ցուլ. Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ, օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի: Իսկ ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք, քանի որ անգամ ձեզ համար թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է:
Երկվորյակ. Այսօր դուք ստիպված եք պայքարել ինքներդ ձեզ հետ. չափից ավելի շատ է հպանցիկ ցանկություններին տրվելու և պարտավորություններն ու տված խոստումները մոռանալու գայթակղությունը: Կամք դրսևորեք. տրվելով գայթակղությանը, դուք բացում եք դուռը՝ անհաջողությունների շարանի առջև: Դրա հետ մեկտեղ, սա նաև այն օրերից է, երբ ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են
Խեցգետին. Վանեք ձեզանից կասկածները և վստահեք ձեր նախազգացողությանը, այն հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա, կամ էլ հետևել բոլոր ավանդույթներին:Ցանկալի կլինի օրը նվիրել նախկինում ծագած տարաձայնությունները հարթելուն:
Առյուծ. Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել՝ առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդիրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամանակ կմնան ձեր դաշնակիցը: Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը, դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա:
Կույս. Սա ստեղծագործական որոնումների, անսովոր գործողությունների օր է: Դուք ոչ ստանդարտ որոշումներ եք կայացնում, սակայն միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է, և ձեր նախազգացումը ձեզ չի խաբում:Դուք էմոցիոնալ վերելքի մեջ եք, ինչը ձեզ օգնում է հաղթահարել օրվա բոլոր դժվարությունները: Այսօր դուք թե’ աշխատում, և թե’ պարապության եք մատնվում նույն ներշնչանքով, և երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կընկերակցեն ձեզ:
Կշեռք. Հարմար օր է նոր հարաբերություններ սկսելու համար՝ ինչպես գործնական, այնպես էլ՝ անձնական բնույթի: Այսօր ձեզ խաբելն անհնար է, քանի որ ցանկացած ձեզ հասնող տեղեկություն դուք մանրազնին ստուգում եք և ճիշտ եք անում, քանի որ դրանցից, ինչպես հետագան ցույց կտա, շատ բան է կախված լինելու:Դուք հակված եք ձեզ ոչ բնորոշ գործողությունների, փորձարկումներ անելու, ռիսկի գնալու:
Կարիճ. Ամորֆ և հանդարտ օր է, երբ առանձնապես էական իրադարձություններ տեղի չեն ունենում, սակայն նաև ստիպված չեք լինում ցնցումային իրավիճակներում հայտնվել:Առաջին հայացքից անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի՝ նման պահերին է, որ դուք վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ, վերլուծել նախկինում արվածը, ձեռք բերվածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել: Եթե այս ամենը երեկոյան սկսի ձեզ հոգնեցնել, ապա լավագույն համեմատաբար դատարկ փողոցներով թափառելն է՝ մնալով ձեր մտքերի հետ:
Աղեղնավոր. Այսօր ձեր թափած մեծ ջանքերի գնով կյանքը վերջապես նվերներ կմատուցի, որոնք ընդունելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ այդ նվերները ձեզանում երկակի զգացումներ են առաջացնում: Օրվա ընթացքում կարելի է ռիսկի դիմել, փորձել նորը, համոզված եղեք՝ նախազգացումը ձեզ չի խաբի:Եթե կարողանաք համեմատաբար զուսպ և հավասարակշռված պահվածք որդեգրել, ապա կխուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են բարդացնել ձեր հետագա հարաբերությունները:
Այծեղջյուր. Թեթև, անբռնազբոսիկ օր է, երբ դուք չունեք էլ լավ գաղափարներ, սակայն հեշտությամբ յուրացնում եք ուրիշներինը (իհարկե, եթե դրանք արժանի են ուշադրության) և իրականացնում դրանք լավագույն ձևով:Բոլոր խնդրները չէ, որ հնարավոր է լինում լուծել, սակայն պարզ քննարկումներն էլ օգտակար են դառնում: Ձեզ հաջողվում է ոչ միայն հաղթահարել սեփական թուլությունները, այլև՝ օգնել դիմացիններին այդ բարդ գործում:
Ջրհոս. Օրվա ընթացքում ձեզ լուրջ հաջողություններ են սպասում ֆինանսական գործերում. Այսօր կնքած գործարքները շատ շուտով լուրջ եկամուտներ կբերեն: Բանակցությունները հատկապես հաջող կընթանան կին-գործընկերների հետ, իսկ տղամարդկանց հետ այսօր ավելի լավ է շփվել ոչ պաշտոնական մակարդակում:
Ձկներ. Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Այնպես որ ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես առաջին հայացքից է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնել ձեր կողքին: