Խոյ

Երբ դադարեք հարաբերությունները որպես «դատավճիռ» ընկալել, որը նշանակում է ձեր ազատության, արկածներով լի կյանքի ավարտ, եւ սկսեք դրանք որպես թիմ դառնալու հնարավորություն ընդունել՝ պատրաստ նոր արկածների:

Ցուլ

Երբ դադարեք փորձել կառավարել ձեր հարաբերություններում յուրաքանչյուր մանրուք եւ սիրելիի զգացմունքները, ինչպես նաեւ արտահայտեք ձեր իրական «ես»-ը:

Երկվորյակ

Երբ դադարեք դիմակ կրել ու հասկանաք, որ պարտադիր չէ կատարյալ, երջանիկ եւ միշտ հավաք լինել: Ձեր ընտրյալը կօգնի հաղթահարել կյանքի դժվարությունները, մտահոգություններն ու անվստահությունը:

Խեցգետին

Երբ, վերջապես, հասկանաք, որ սիրել չի նշանակում թույլ տալ վատ վերաբերվել ձեզ եւ նստել ձեր ուսերին: Ձեր զուգընկերը պետք է արժանի լինի ձեր սիրուն ու փոխադարձությամբ պատասխանի ձեր զգացմունքներին:

Առյուծ

Երբ սովորեք հարմարվել ու համբերատար լինել ռոմանտիկ հարաբերություններում՝ խիստ կանոնների եւ հստակ ժամկետների հետեւելու փոխարեն:

Կույս

Երբ դադարեք պատճառներ գտնել, որոնք խանգարում են ձեր հարաբերություններին, դուրս գաք ձեր հարմարավետության գոտուց՝ փորձելով ապրել պահով եւ զգացմունքներով:

Կշեռք

Երբ դադարեք ինքներդ ձեզ համոզել, որ հարաբերությունները ենթադրում են ձեր ուրախ ու անկախ կենսակերպի ավարտ: Երբ հասկանաք, որ ճիշտ մարդու հետ հարաբերությունները ձեր կյանքը լիարժեք, երջանիկ ու անկախ կդարձնեն:

Կարիճ

Երբ դադարեք համառ ու պարփակված լինել եւ հաշտվեք այն բանի հետ, որ հարաբերությունների մեջ լինելով՝ երբեմն կախված եք լինելու միմյանցից, քանի որ դա է ենթադրում զուգընկերությունը:

Աղեղնավոր

Երբ իսկապես որոշեք, որ լուրջ հարաբերություններ եք ուզում եւ առաջին քայլն անեք՝ հոսանքի ուղղությամբ ընթանալու եւ այլ մարդու գործողություններից կախված լինելու փոխարեն:

Այծեղջյուր

Երբ դադարեք սերը որպես ձեւականություն ընկալել եւ հասկանաք, որ դա տարօրինակ ու հրաշալի փորձ է, հանուն որի պետք է խոցելի դառնաք ու բաց լինեք բոլոր անկանխատեսելի իրավիճակների առջեւ:

Ջրհոս

Երբ դադարեք փորձել պաշտպանել ինքներդ ձեզ՝ գիտակցելով, որ էմոցիոնալ մեկուսացումը միայն ցավ կպատճառի, եւ համարձակվեք բացվել զուգընկերոջը, քանի որ վախն ու անհանգստությունը, որ կարող եք տառապել սիրուց, արժեն դրան:

Ձկներ

Երբ դադարեք հետեւել այլոց խորը եւ զարմանալի սիրուն եւ հասկանաք, որ կարող եք եւ արժանի եք իրական, անհավանական սեր զգալ: