«Բարսելոնայի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Նելսոն Սեմեդուն կարծիք է հայտնել այն մասին, որ ազգային թիմում իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն շատ գոլեր չի խփում «Ռեալի» կազմում.

«Այո, Ռոնալդուն Լա Լիգայում այնքան շատ գոլ չի խփում, որքան` նախկինում, բայց նա գոլային փոխանցումներ է կատարում, գոլեր է խփում Չեմպիոնների լիգայում:

Ես չեմ կարծում, որ սա նրա խնդիրն է: Կարծում եմ` խնդիրը «Ռեալի» մեջ է ընդհանուր առմամբ: Թիմի հետ ինչ-որ բան այն չէ: Չնայած սրան, Ռոնալդուն դեռ հիանալի խաղացող է մնում, ով բոլոր ուժերը ներդնում է խաղադաշտում:

Իմ բախտը բերել է, որ խաղում եմ Մեսսիի հետ: Քիչ մարդիկ կան, որ ունեն այդ հնարավորությունը: Կարող եմ պարծենալ աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստների կողքին խաղալով»,- Սեմեդուի խոսքերն է փոխանցում «Sport.es»-ը:

Հիշեցնենք` Լա Լիգայի 11 խաղերում Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: