Շոտլանդիայի բնակչուհի Քարեն Ռոջերը դարձել է երկվորյակի մայր երրորդ անգամ: Նա ծննդաբերել է երկու աղջիկներ, որոնք ունեն չորս ավագ եղբայրներ՝ 14 ամյա զույգեր Լեվիսը և Քելին և 12 տարեկան երկվորյակ եղբայրներ Ֆինը և Ջուդը:

Երեք անգամ երկվորյակ ծննդաբերելու  հավանականությունը կազմում է 500.000-ը մեկ անգամ: Այս մասին հաղորդում է Metro.uk-ն:

41 ամյա Ռոջերը զգացել է, որ իր ընտանիքն ամբողջական չէ և որոշել է ունենալ ևս մեկ երեխա: Սակայն հղիության վեցերորդ ամսվա ընթացքում սքան անցնելով նա հայտնաբերել է, որ կրկին  հղի է երկվորյակներով: Ռոջերը միանգամից հաղորդագրություն է գրել իր ամուսնուն` հայտնելով ուրախալի լուրը: «Նա մտածեց, որ ես կատակ եմ անում և անմիջապես պատասխանեց, որ դա կատակ բան չէ: Ես ստիպված էի նրան բացատրել, որ դա իրականություն է»,- այս մասին նշում է Ռոջերը գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

Վեց երկվորյակների մայրն անձամբ դժվարությամբ է հավատում տեղի ունեցածը: «Ինչպես հնարավոր է այն տեղի ունենա ինձ հետ երեք անգամ»,- նշել է նա:

Երկվորյակ քույրերը՝ Իսլան և Ռովան, ծնվել են երկու րոպե տարբերությամբ: