«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստի» աղբյուրի տեղեկություններով՝ Բաղրամյան 26–ում, երկրի ղեկավար կազմի խիստ նեղ շրջանակում որոշվել է 2018 թվականի ապրիլից հետո որոշ առանցքային պաշտոններում կոնկրետ մարդկանց նշանակելու հարցը:
Գրեթե վերջնականապես որոշվել է. արտաքին գործերի նախարար կնշանակվի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Էդվարդ Նալբանդյանը կդառնա Հայաստանի Հանրապետության նախագահ:
Շատ հետաքրքիր է, թե 2018–ի ապրիլից հետո ով կնշանակվի պաշտպանության նախարարի պաշտոնում: Մեր աղբյուրը անուն է նշում, որը եթե գրենք, մեր ընթերցողները «մեջքի վրա վայր կընկնեն»: Առայժմ խնայենք մեր ընթերցողներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում