Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: 
Երկուստեք նշվել է համագործակցության լայն դաշտի եւ հնարավորությունների առկայությունը ու դրանց արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: