-Ի ՞նչ դեր ունեն ազգային պարերը ազգային ինքնության պահպանման գործում:
Եթե հաշվի առնենք Կոմիտասի թևավոր միքտը, որ պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգին բնորոշ գծերը, ապա կարող ենք ասել, որ պարի դերը ազգային ինքնության առումով թերագնահատելը անհնար է: Պարը հոգու և մարմնի ներդաշնակման միակ լիարժեք մշակույթն է:
-Դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կային հայկական տոներ, որի ժամանակ ծիսական պարեր էին բեմադրվում: Այժմ կա ՞ն Հայաստանում այնպիսի վայրեր, որտեղ բեմադրվում են այդ պարերը:
Ծիսական պարերը ձևավորվում էին ծեսին համապատասխան, դրանք չէին բեմադրվում, պարզապես պարվում էին: Մենք պարը հիմա ընկալում ենք որպես որոշակի շարժումներ, առանց գիտակցելու, որ հարսանիքներին կամ խնջույքներին պարում ենք պարեր, որոնք ընդհանրապես կապ չունեն Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Դա Կովկասյան չկայացած մշակույթ է, քոչվորների ոչինչ չասող պար, որի նշանակությունը ոչ ոք չգիտի: Իսկ յուրաքանչյուր շարժում ունի իր նշանակությունը: Փառք Աստծո կան բնակավայրեր, որտեղ դեռևս կան ծիսական պարեր: Բայց կարծում եմ պետք է լրջորեն զբաղվել նրանով, որ պարը վերադառնա կենցաղ:
-Ի ՞նչ եք կարծում Հայաստանում հայ ազգային պարեր կպահպանվեն սերունդների կողմից: Նոր սերունդը հետաքրքրություն ո ՞ւնի դրանց նկատմամաբ:
Հիմա այդ վտանգը նահանջել է, բայց քանի որ մենք ապրում ենք խառը ժամանակներում, մենք չգիտենք թե վաղը ինչ կարող է տեղի ունենալ, և հստակ վստահ լինել, որ երիտասարդները մինչև վերջ նույն որգով կշարունակեն կառչած մնալ պարերին, մի փոքր դժվար է:
-Դուք անընդհատ ձեր սաներին մեջ հայրենասիրություն եք սերմանում` ծանոթացնելով նրանց Հայաստանի ամեն ծառ և թփին:
Մենք պետք է միջնորդենք, որ հայ երիտասարդը ճանաչի իր հայրենիքը: Հայրենասիրություն քարոզելը երբեմն նույնիսկ հակակրանք է առաջացնում, որովհետև արհեստական է, այ հայրենաճանաչությունն է, որ բերում է հայրենասիրության: Պետք է միջնորդել, որ երիտասարդը լինի հայրենաճանաչ, իսկ սիրել թե չսիրել հայրենիքը, դա արդեն իր խնդիրն է, ինքը պետք է որոշի:
-Ո ՞րն է հայ ազգի համար այն մեծագույն կորուստը, որ կրել ենք մինչ հիմա:
Դժվար է ասել: Ամենավատ կորուստը դա թերևս մտավորականության անկումն է, ոչ թե ցեղասպանությունից է դա եղել, այլ ցեղասպանությունն է դրա հետևանքը, ոգեղեն անկում ենք ապրել: Սեփական ազգի նկատմամբ թերարժեքության բարդույթը բերեց ցեղասպանության: Ոչ թե ցեղասպանությունից ենք մենք բարդույթավորվել որպես ցեղասպանված ժողովուրդ, այլ նման ընկեցիկությունը հանգեցրեց ցեղասպանության, երբ մենք մեզ չէինք վստահում, մենք համոզված չէինք, որ կարող ենք ինչ-որ բան անել:
-Այս պահի դրությամբ ի ՞նչ վիճակում է մշակութային կյանքը Հայաստանում, ի ՞նչ գնահատական կտաք Դուք, և ըստ Ձեզ ավելի շատ կորուստներ ունենք թե ձեռքբերումներ:
Եթե հաշվի առնենք որ նախկինում ունեցել ենք, Չարենց , Րաֆֆի, Կոմիտաս, միանշանակ անկումային է, բայց տոտալիտար ռեժիմում նման կերպարներ մի փոքր դժվար էր պահել: Տոտալիտար ռեժիմը կուլ էր տալիս Չարենցի նման մարդուն: Այս տեսանկյունից անկում ենք ապրել, բայց նոր սերունդ է գալիս` անկախության սերունդը, որը ուղղակի հաղթում է, որովհետև կագնում և տեր է լինում իր երկրին: Երկիրը ունի տեր և վստահ եմ, որ դա բերելու է նոր մշակույթի ծնունդ: Երբ սերունդը գիտակցի անկախ սերնդի կարևորությունը իր գրվածքը կդառնա Րաֆու <<Սամվել>> և <<Խենթ>>: Մի դաստիարակեք ստրուկ և կունենաք հզոր մշակույթ: Հրաշալի սերունդ է գալիս, ես տեսնում եմ այդ ներուժը երիտասարդների մեջ: Մենք ցավոք հիմա չունենք լիարժեք ֆիլմ և լիարժեք երգ, որը նկարագրում է մեր ժամանակը և նոր սերնդին էլ լցնում է արժանապատվությամբ, բայց պիտի գա Կոմիտասը նոր, որը նոր Հայաստանի երգեր կգրի և վեճերը կդադարեցնի` ճիշտ է արդյոք այս օրհներգը թե ոչ: Քանի դեռ չենք սովորել արժանապատվորեն վերաբերվել մեր ամեն մի սրբությանը մենք դեռ սխալներ գործելու ենք:
-Ձեր խորհուրդը սերունդներին, ինչի ՞ց պետք է վախենանք, և ի ՞նչ է պահանջվում յուրաքանչյուրիցս ազգայինը պահպանելու համար:
Վախենալ ոչնչից պետք չէ: Մտավախություն ունենալ չկայանալու համար դա լուրջ է, իսկ յուրաքանչյուր ուրիշ վախ նվսատամտություն է: Պետք է ունենալ մտավախություն, որ երբ գա կյանքի վերջակետը դնելու ժամանակը և մահճի առջև կանգնած կգիտակցես, որ դու այդպես էլ քեզ չճանաչեցիր, այ դրանից պետք է վախենալ, իսկ երբ դու բացահայտես ինքդ քեզ` էլ ոչինչ քեզ չի հետաքրքրի: Դու կգիտակցես քո կյանքի առաքելությունը. միակ մտավախությունը, որ ես ունեմ լիարժեքորեն ինքնառեալիզացման չհասնելն է: Եթե մարդը դառնա ինքնաճանաչ նրան հաղթել հնարավոր չէ:
Մանրամասները՝ տեսանյութում