«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է այն փաստը, որ միլանյան ակումբի երկրպագուներն Իտալիայի Գավաթի 1/8 եզրափակչի` «Վերոնայի» հետ խաղում դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի դեմ ուղղված պաստառ էին պարզել:
Պաստառի վրա գրված է եղել հետևյալը. «Բարոյական նվաստացում տարեկան 6 մլն եվրոյի տեսքով և որպես լրացում` եղբայր-ձրիակեր: Չքվիր, մեր համբերությունը սպառվել է»:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է Դոնարումայի շահերը, դիմել է ակումբի ղեկավարությանն ու խնդրել դադարեցնել ամռանը դժվարությամբ կնքված պայմանագիրը: Գործակալը կարծում է, որ «Միլանը» պետք է չեղարկի պայմանագիրը ֆուտբոլիստի նկատմամբ «բարոյական ճնշման» պատճառով: Դոնարուման ևս նամակ է գրել «Միլանի» ղեկավարությանը և հայտարարել, որ իր վրա հոգեբանական ճնշում է գործադրվում.
«Նա 18 տարեկան է և, իհարկե, զարմացած էր: Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրան այն ամենի համար, ինչ նա անում է: Իր տարիքի համար նա աշխարհի լավագույն դարպասապահն է: Դուք կարող եք ասել, որ նա երջանիկ տեսք չունի, ես գիտեմ նրան` որպես մեծ մարզիկ և հիանալի մարդ: Կպաշտպանեմ նրան, ինչպես կարողանամ:
Ես շատ եմ վախենում, քանի որ մարդիկ այնպիսի բաներ են գրում, կարծես` նա հրեշ է, նա դրան արժանի չէ: Բարեբախտաբար, այսօր մարզադաշտում ընդամենը 9 հազար մարդ կար, պատկերացրեք` ինչ կլիներ, եթե նրան 50 հազար հանդիսական վիրավորեր»,- Գատուզոյի խոսքերն է փոխանցում «Rai Sport»-ը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					