Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով «Բավարիայում» խաղում է վարձավճարով, խոսել է Իսպանիա վերադառնալու մասին.
«Դեռ չգիտեմ, թե ինչ տեղի կունենա: Այս պահին «Բավարիայում» ինձ ամեն ինչ գոհացնում է և բոլոր մտքերս կապված են այս ակումբի հետ: Ես ունեմ երկու տարվա պայմանագիր և ամեն ինչից գոհ եմ»,- կոլումբիացու խոսքերը մեջերում է «Caracol TV»-ին:
Նշենք, որ Խամեսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Մյունխենցիները իրավունք ունեն ամբողջովին գնելու նրա տրանսֆերը 42 մլն եվրոյով: