Կեղծ ուրախություն

Նախանձկոտ մարդը ձգտում է առաջինը շնորհավորել Ձեզ։ Նա Ձեզ ասում է հաճոյախոսություններ, որոնք Ձեզ առաջին հայացքից անկեղծ են թվում։ Բայց իմացեք, որ այդ դիմակի տակ ագրեսիա է թաքնված։ Հենց դուրս գաք սենյակից, նա միանգամից կփոխի ձայներագն ու վարքագիծը։ Նման մարդիկ նախընտրում են ձեւացնել, թե ոչ մեկին չեն նախանձում՝ թաքցնելով իրենց իսկական զգացմունքները։ Նման մարդկանց դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը նրանց փոխադարձությամբ պատասխանելն է։ Այսինքն՝ դուք էլ ճիշտ պահերին մոտեցեք նրանց ու Ձեր հիացմունքն արտահայտեք նրանց ձեռքբերումների կապակցությամբ։ Դա Ձեզ կօգնի զինաթափել նրանց ու հասկացնել, որ նրանք նույնպես արժանի են հաջողությունների։ Այդպես դուք կսանձահարեք նրանց նախանձը։

Հաջողությունը նվաստացնելը

Անկախ նրանից, թե ինչ բարձունքների եք հասել ու ինքան ջանք եք գործադրել դրա համար, նախանձկոտ մարդը ձգտում է նվաստացնել Ձեր ջանքերը, որպեսզի դա ներկայացնի որպես հանգամանքներով պայմանավորված զուգադիպություն։ Ասես՝ դա պատահական հաջողություն է եղել, որի համար Դուք որեւէ ջանք չեք գործադրել։ Սա, թերեւս, նախանձի ամենատհաճ դրսեւորումներից է։ Որքան մեծ լինի Ձեր հաջողությունը՝ այդքան շատ կվատաբանի Ձեզ նախանձկոտ մարդը։ Դրա համար էլ ձգտեք մնալ ստվերում ու համեստություն դրսեւորել։ Բայց մի կորցրեք ինքնավստահությունն ու հասկացեք, որ Ձեր արժանիքները Ձեր ձգտումների արդյունքն են։ Պարծենալով Ձեր ձեռքբերումներով՝ դուք ընդամենը Ձեր հասցեին բացասական զգացմունքների հոսք եք առաջացնում։

Սեփական հաջողության չափազանցում

Նախանձկոտ մարդը կձգտի ավելի մեծ կարեւորություն հաղորդել իր սեփական հաջողությանը։ Դա կարող է տեղի ունենալ այն պահին, երբ դուք Ձեր սեփական հաջողությունն եք տոնում։ Օրինակ՝ հարսանիքի ժամանակ։ Բայց ինչո՞ւ են նման մարդիկ ձգտում ցուցադել իրենց հաջողությունները։ Որովհետեւ նրանք, ամենայն հավանականությամբ, այնքան հաջողակ չեն, որքան դուք։

 

Նյութի աղբյուրը՝ NEWS.am STYLE