«168 ժամ» թերթը գրում է. «Համամիտ եմ ՀՀ նախագահի հետ, ինքս եւս երբեք որեւէ լուրջ տնտեսական հաշվարկ, փաստարկ չեմ լսել, թե ինչու պետք է Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ԵՏՄ-ին: Այդպիսի փաստարկներ իրականում կարելի է բերել: Այդ հաշվարկները չեն արվում, այլ պարզապես ուժերը, որոնք դեմ են Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, առաջնորդվում են իրենց քաղաքական կողմնորոշմամբ, հակառուսականությամբ, եւ այլն, եւ այլն:
Հայաստանում հակառուսականության համար կան որոշակի պատճառներ, որոնք Ռուսաստանը ժամանակի ընթացքում փորձում է լուծել, բայց քաղաքականությունը բարդ արվեստ է. խնդիրները մեկ օրում չեն լուծվում, այդ խնդիրների կողքին մոռացվում է նույնիսկ այն դրականը, որը Հայաստանը ստանում է Ռուսաստանի հետ գործընկերության շնորհիվ` էժան սպառազինություն, էներգակիրներ, տնտեսական օգուտներ, բայց այս ամենը եկեք ԵՏՄ-ից զատ դիտարկենք, քանի որ ԵՏՄ-ն առանձին կառույց է, այն ունի իր զարգացման տեմպերը, եւ ժամանակը ցույց տվեց, որ լիովին պայմանավորված չէ Ռուսաստանի կամքով»,- «68 ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՏՄ-ից հնչող դժգոհություններին եւ իշխող ուժի փաստարկներին:
Նա նշել է, որ ԵՏՄ-ն նոր ձեւավորված տնտեսական կառույց է: Ըստ նրա, մինչ այս միության ձեւավորումը բազմիցս է քննարկվել, թե ինչ ուղի պետք է անցնի այս միությունը կայանալու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում