Բարձր IQ ունեցող մարդկանց համար միջազգային կազմակերպությունը Mensa International-ը անվանել է աշխարհի ամենախելացի նշանավոր մարդկանց տասնյակը:
Mensa-ի անդամ կարող են դառնալ միայն այն մարդիկ, ովքեր IQ տեստից հավաքել են ավելին, քան Երկիր մոլորակի բնակչության 98 %-ը: Այսպիսին հաշվում են այն մարդկանց, ովքեր կարողանում են այդ բարդ քննությունից ստանալ 139 բալլից ավել միավոր:
Ինչպես հաղորդում է Huffington Post-ը ամենախելացի նշանավոր դեմքերի աղյուսակում հայտնվել է Մադոնան, որը հավաքել է 140 միավոր: Նրա հետ միասին վարկանիշային աղյուսակում տեղ է գրավել նաև Շակիրան:
Սակայն Մադոնան և Շակիրան հաջողվել է զբաղեցներ միայն ստորին հորիզոնականները: Երգչուհիներից տաս բալ ավել հավաքել է 14 ամյա դերասան Նոլանդ Գոլդը, որը նկարահանվել է Ջասթին Թիմբերլեյքի հետ ամերիկյան ընտանիք ֆիլմում:
Ցուցակում ընդգրկվել է նաև Դոլֆ Լունդգրանը, որը վերջին 20 տարիների ընթացքում նկարահանվել է միայն մարտաֆիլմերում: Լունդգրանը հավաքել է 160 բալ:
Շվեդացի դերասանի հետ նույն հորիզոնականում հայտնվել է նաև ռեժիսոր Քվենտին Տարանտինոն : Իսկ ամենախելացի հայտնին ճանաչվել է դերասան Ջեյմս Վուդսը, որին հաջողվել է հավաքել 180 բալ:
Աշխարհի ամենախելացի հայտնիների աղյուսակում հայտնվլ է նաև դերասան Սթիվ Մարտինսը, դերասանուհի Ջինա Դևիսը, Playboy-ի նախկին մոդել Փեթերսոնը, Ջոն Մալկովիչի նախկին կին Գլեն Հենդլին: