Արմեն Ջիգարխանյանի ձեռնարկու կինը ամեն օր հաշվում էր ամուսնու փողերը, եւ արդյունքում աստղը գոյատեւման միջոց գրեթե չունի: Այսօր նրա բանկային հաշվին ընդամենը 6904 ռուբլի է: Այս մասին «ՆՏՎ» հեռուստաընկերության «Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդաշարի եթերում հայտնել է փաստաբան Եվգենի Պարֆյոնովը, ով բանկից ստացել է դերասանի միջոցների շարժի մասին քաղվածքը, տեղեկացնում է «Դնի»-ն:
Ըստ փաստաբանի՝ փողերը պարբերաբար հանվել են դերասանի հաշվից՝ գրեթե ամեն օր: Երբեմն դերասանի հաշվից 3 հազարական ռուբլի է հանվել, երբեմն՝ 200 հազար: «Ես խոսեցի Արմեն Բորիսովիչի հետ, եւ նա հաստատել է, որ նման մանիպուլյացիաների համար թույլատվություն չի տվել: Դա տեղի ունեցել առանց նրա իմացության», - ասել է Պարֆյոնովը:
Ընդհանուր առմամբ, փաստաթղթերի համաձայն, խորամանկ դաշնակահարուհին Ջիգարխանյանին պատժել է 12 միլիոն ռուբլու չափով: Եվ հիմա նրա դեմ գործ են հարուցում խոշոր չափերի խարդախության մեղադրանքով: Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Վիտալինային կարող է մինչեւ տասը տարվա ազատազրկում սպառնալ:
Հիշեցնենք, որ Վիտալինան Մոսկվայում100 մլն ռուբլի ընդհանուր արժեքով երեք շքեղ բնակարանի սեփականատերն է: Հայտնի է նաեւ, որ բնակարանների համար գումարը նրան իբր հայրն է տվել, ով Կիեւում լավ բիզնես ուներ: Սակայն հետո, իր մասնաբաժնի վաճառքից ստացված գումարը փոխանցելով դստերը, նա սկսել է թատրոնում որպես հասարակ ինժեներ աշխատել: