«Բացիր աչքերդ». այսպես է կոչվում Առաջին ալիքի նոր հեռուստանովելը, որտեղ նկարահանվել են Լուիզա Ղամբարյանը, Արսեն Գրիգորյանը, Լևոն Հախվերդյանը, Լալա Մնացականյանը, Լևոն Շարաֆյանը, Ռուբեն Կարապետյանը, Ռաֆայել Գրիգորյանը, Մարիամ Ալեքսանյանը, Վրույր Հարությունյանը, Ռոբերտ Հակոբյանը և այլք։
Հեռուստանովելը մի ընտանիքի պատմություն է, որը պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ` մշտական բնակության: Պապը, որ Արցախյան ազատամարտի մասնակից է եղել, հրաժարվում է: Բնակարանի վաճառքի գումարի կորստին, ընտանեկան կոնֆլիկտներին գումարվում է կրտսեր թոռան ավտովթարը, որի արդյունքում վթարի ենթարկված աղջկա կուրությունն ավելի է զարգանում: Նրանց մեջ սեր է սկսվում: Հետագայում վիրահատության շնորհիվ աղջկա տեսողությունը վերականգնվում է, նրանք ամուսնանում են: Հերոսուհու աչքերի բացվելը խորհրդանշական է հեռուստանովելի գրեթե բոլոր կերպարների համար, ովքեր բացահայտումների մի ամբողջ ճանապարհ են անցնում՝ հասկանալով համամարդկային գլխավոր արժեքները և սկսելով տարբերել դրանք երկրորդականից: Երեք պապերը, որոնց համար ծերությունը չի նշանակում կյանքի ավարտ, բիզնես են հիմնում և ջերմոցներում բարիք աճեցնում: