Աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում Մեծ Բրիտանիայում և Մեքսիկայում տեղի է ունեցել «Մերկ հեծանվավազք» համաշխարհային շարժման միջոցառումներից, որի նպատակն էր հեծանիվի որպես երթևեկության էկոլոգիապես մաքուր տեսակի գովազդը: Միջոցառման շրջանակներում հազարավոր հեծանվորդներ ամբողջությամբ մերկ վիճակով անցել են պետությունների մայրաքաղաքով:
Կազմակերպիչների խոսքերով միջոցառման նպատակն է նաև շեշտել մարդու մարմնի անպաշտպանությունը և կոչ է անում վարորդներին ավելի զգույշ լինել երթևեկության ակտիվ փողոցներում: «Մերկ հեծանվավազք» շարժումը ստեղծվել է ինը տարի առաջ Կանադայում և անց է կացվում ամեն տարի աշխարհի տարբեր քաղաքներում: