Վարդենիսի եւ շրջակա համայնքների Սոթքի հանքավայրում աշխատող բնակիչներն այս պահին փակել են Վարդենիս-Երեւան ճանապարհը եւ պահանջում են, որպեսզի իրենց աշխատանքից չհեռացնեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոթք գյուղի համայնքապետ Կոլիկ Շահսուվարյանը:

Նշենք, որ Վարդենիսի եւ շրջակա համայնքների բնակիչներն աշխատում են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության շահագործած ոսկու հանքավայրում:


«Այս տարածաշրջանում ուրիշ աշխատատեղ չկա, հիմա կարծեմ իրենց ցանկանում են աշխատանքից հեռացնել, դրա համար են այդ քայլին, դիմել, ինչ անեն մարդիկ, այլ աշխատանք չկա: Փակել են ճանապարհը եւ պահանջում են իրենց աշխատանքից չհեռացնել»,-ասաց համայնապետը` նշելով, որ այս պահին բանակցություննե են գնում աշխատողների եւ հանքի տնօրենի միջեւ: