«Մանչեսթեր Յունայթեդի» վերջին խաղերը բաց թողած Հենրիխ Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ կարող է կայանալ Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բրիստոլ Սիթիի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում: Այդ մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Ես մի քանի փոփոխություն կկատարեմ մեկնարկային կազմում, սակայն ոչ շատ, քանի որ «Բրիստոլը» Չեմպիոնշիփի լավագույն թիմերից է, իսկ այդ մրցաշարն այն չէ, ինչ 5-10 տարի առաջ էր: Հիմա Չեմպիոնշիփում հանդես են գալիս շատ որակյալ թիմեր, որոնք ունեն Պրեմյեր լիգայի մակարդակի խաղացողներ:
Հնարավոր է, որ Մխիթարյանը կմասնակցի այդ խաղին: Արդեն ասել եմ, որ հիմա բարդ է նրա համար տեղ գտնել մեկնարկային կազմում: Այս պահին մենք խաղում ենք Մատայի, Լինգարդի, Ռեշֆորդի, Մարտիալի ու Լուկակուի հետ, իսկ Իբրահիմովիչն ու նշված տղաներից մեկը մնում է փոխարինողների թվում: Պետք է պահպանենք բալանսը փոխարինողների նստարանին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN-ը:
«Բրիստոլ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա դեկտեմբերի 20-ին՝ Երեւանի ժամանակով 23:55-ին:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 9 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Ավելի վաղ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպանին: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել իտալական «Ինտեր», որը հետաքրքրված է նրա ծառայություններով: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 35 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառել նրան:
Հետևեք NEWS.am



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					