Բաղադրիչներ
1. Խեցգետնի ձողիկներ – 200 գ
2. Կարմիր ձուկ – 200 գ
3. Բրինձ – 150 գ
4. Պինդ պանիր – 100 գ
5. Կարմիր բուլղարական պղպեղ
6. Լոլիկ
7. Մայոնեզ
Պատրաստման եղանակը
1. Բրինձը եփել, թողնել՝ սառչի: Բուլղարական պղպեղից կտրել Ձմեռ պապի գոտին, թևքերը և գլխարկը: Մանր կտրատել խեցգետնի ձողիկները, մնացած պղպեղը, լոլիկը և ձուկը: Հիմա շերտերով հավաքել աղցանը (1-բրինձ, 2-խեցգետնի ձողիկներ, 3-կարմիր ձուկ):
2. Անցնել զարդարելուն: Ձմեռ պապի դեմքը պատրաստել պանրից, մուշտակը՝ ձկից, մորուքը՝ բրնձից և քերած պանրից, աչքերը՝ սև հատիկ պղպեղից, քիթը՝ պղպեղից, հետո տեղավորել թևքերը, գոտին և գլխարկը:
Նյութի աղբյուրը` 168.am