Անաստասիա Վոլոչկովան շարունակում է մնալ ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում Այս անգամ բալետի պարուհին հարցազրույց է տվել «ԿՊ»-ին, որտեղ խոսել է սեքս սկանդալի մասին, որը վերջերս էր բորբոքվել, երբ նրա նախկին սիրեկանը՝ Չերմեն Դզոտովը համացանցում տարածել էր նրա մերկ լուսանկարները , որոնք սեքսի ժամանակ են արվել։

Վոլոչկովան խոստովանել է, որ առայսօր չի կարողանում հասկանալ, թե որ պահին է սիրեկանը հաջողացրել լուսանկարել իրեն։ Պարուհին հայտնել է, որ Չերմենի արարքը ստորություն է համարում։

«Յուրաքանչյուրիս կյանքում էլ սեքս կա, բայց ինչպես կարելի է կնոջը սեքսի ժամանակ լուսանկարել։ Կինը, երբ բավականություն է զգում, փակում է աչքերը։ Ինչպե՞ս կարելի է առհասարակ լուսանկարել»,- վրդովվել է Վոլոչկովան ուղիղ եթերում։

 

Անաստասիան պատմել է, որ իր նախկին սիրեկանի դեմ քրեական գործ է հարուցված։

«Այդ ընկերը․․․ «չմօ»-ից բացի ես նրան այլ կերպ կոչել չեմ կարող։ Հիմա մենք նրա հետ մեր հարցերն ենք պարզաբանում։ Այդ մարդը ինձ գերել էր սկզբում, գեղեցիկ ու բարեկիրթ էր թվացել»,- հիշում է Վոլոչկովան։

 

Չերմենն ինքը բացատրել է, որ որոշ ժամանակ առաջ իրեն է դիմել սեքս մարզիչ Ալեքս Լեսլին ու հայտնել, որ սոցցանցում ինչ -որ լուսանկարներ է տեղադրել, որոնց այն ժամանակ իբրեւ ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Լեսլին ուզում էր այդ լուսանկարների հաշվին փիառ անել թե իրեն, թե Անաստասիա Վոլոչկովային, որի հետ, ինչպես սեքս մարզիչն է վստահեցնում, ինքը պայմանավորվածություն ուներ։ Նա առաջարկել է, որ այդ գործին նաեւ Չերմեն Դզոտովը մասնակցի։

Չերմենը ներողություն է խնդրել պարուհուց ու հայտնել , որ բանակցում է սեքս մարզիչի հետ, որպեսզի նա էլ ներողություն խնդրի։

Նյութի աղբյուրը՝  NEWS.am