Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքին հատկացված միջոցները չօգտագործելու համար վերջին երկու տարում կառավարությունն արդեն $300 հազ-ի պարտավճարներ է կատարել։ Գործադիրը տույժերից փորձում է խուսափել այս տարի ու առաջարկում վերանայել ԱԶԲ-ի հետ կնքված վարկային պայմանագիրը։ Շինաշխատանքներում Վերահսկիչ պալատի հայտնաբերած բացթողումները է՛լ ավելի են բարդացնում իրավիճակը։ Ինչպես գրում է Սիվիլնեթ-ը, կառավարության և ԱԶԲ-ի միջև կնքված «Տրանշ-2»-ի պայմանագրով սահմանվում է, որ վարկային միջոցների մնացորդային գումարի վրա հաշվարկվում է պարտավճար՝ 0,15%-ի չափով։ Խոսելով «տույժ-տուգանքների» մասին՝ վարչապետն ամենայն հավանականությամբ հենց այս հանգամանքն է նկատի ունեցել։ Ըստ լրատվամիջոցի՝ «Տրանշ-2»-ով հատկացված միջոցների համար կառավարությունն անցած երկու տարիներին արդեն վճարել է ընդհանուր առմամբ $300 հազ-ի տույժ, որից $254 հազ-ը՝ միայն 2012թ., և անհասկանալի է միայն, թե ինչու այդ գումարների մասին կառավարությունը միայն հիմա է հիշում։ 
Կառավարությունն արդեն $300 հազ-ի պարտավճարներ է կատարել
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					