Վարդան Պետրոսյանը ելույթ է ունենալու Լոս Անջելեսում, ինչի մասին հենց ինքը՝ դերասանն է հայտնել իր Facebook-յան էջում։

Հայտնի դերասանը իր նոր՝ «Իմ կիսատ թողած երգը» կատակերգական շոուն կներկայացնի փետրվարի 3-ին, Լա Կանյադա-Ֆլինթրիջում (քաղաք Լոս Անջելեսի օկրուգում)։

Հիշեցնենք, որ Վարդանը ազատ է արձակվել այս տարվա մարտին։

Հիշեցնենք, որ երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղավոր ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը 2015թ. սեպտեմբերի 2–ից պատիժը կրում էր բաց ռեժիմով։

2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ 16–ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, որից երեք տարին պատիժը կկրի բաց ռեժիմով:

 


Նյութի աղբյուրը՝ NEWS.am