«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլն «Instagram»-ի իր էջում լուսանկար է հրապարակել «Ռեալի» նախկին ավագ Ռաուլի հետ:

Ենթադրվում է, որ կլասիկոյի նախկին մասնակիցներն այսօր միասին կդիտեն Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի` այս թիմերի միջև կայանալիք խաղին, որը կմեկնարկի ժամը 16:00-ին:

«Այսօր մրցակիցներ, բայց միշտ ընկերներ»,- գրել է Պույոլն ու տեղադրել այս լուսանկարը: