Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն խոսել է թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.

«Դիբալայի համար սա անհաճելի պահ է: Հաճախ քիչ խաղաժամանակ ես ստանում և պետք է հիշես, որ մեկնարկային կազմում քո տեղը վաստակում ես ամեն խաղի և մարզման ընթացքում:

Պաուլոն լավ խաղացող է: Մենք գիտենք, որ նա մեծ օգուտ կարող է տալ թիմին և շուտով կվերադառնա խաղադաշտ»,- Կուադրադոյի խոսքերը մեջբերում է «El Mundo Deportivo»-ն: