Ադրբեջանում դեկտեմբերի 25-ին ձերբակալվեց Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևը: Ղազիևը Ադրբեջանում առավել հայտնի է, որպես Շուշին «հայերին հանձնող» նախարար:
Արդեն երկար ժամանակ է Հայաստանում ձերբակալված է Արցախի առաջին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը:
Հակառակորդ բանակների երկու նախարարների ճակատագրերը իրար շատ նման են: Երկուսն էլ մեկ անգամ արդեն ձերբակալվել ու հետագայում համաներումով ազատ են արձակվել:
Ղազիևը ձերբակալվել է ռազմական հանցագործություն կատարելու համար, որը համարվում է հենց Շուշին «հանձնելը»: Սկզբից դատապարտվել է մահապատժի , ավելի ուշ վճիռը փոխվել է ցմահ ազատազրկման: Հետագայում համաներումով ազատ է արձակվել:
Բաբայանը ձերբակալվել է Արցախի նախագահի դեմ մահափորձ կատարելու համար՝ 14 տարի ազատազրկմամբ: Հետագայում կրկին համաներումով ազատ է արձակվել:
Փաստորեն Բաբայանը Շուշին ազատագրել է հենց Ղազիևից: Ղազիևն էլ Շուշին «հանձնել է» Բաբայանին:
Տեսնես այդ ժամանակահատվածում երկու հակառակորդ նախարարների մտքով կանցներ , որ տարիներ հետո հայտնվելու են բանտում:
Իրականում պաշտպանության նախարարի աշխատանքը ամենաչգնատվողն է աշխարհում: Բոլոր ձեռքբերումները և հաջողությունները վերագրվում են զինվորներին, իսկ ձախողումների պատասխանատուն նախարարն է:
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան