«Առավոտ» թերթը գրում է. «Վստահելի աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը:
Մեզ հասած տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսերին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայության եւ ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել), որը «Իսլամական պետության» անդամ է:
Տվյալ անձը ժամանել էր Թուրքիայից եւ փորձել մուտք գործել Հայաստանի տարածք, ինչն էլ ժամանակին կանխվել է ՀՀ համապատասխան կառույցների կողմից, եւ ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապ ունեցող անձնավորությունը հետ է ուղարկվել Թուրքիա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում