«Սյունիքի մարզպետի պաշտոնակատար նշանակված Արա Դոլունցն առաջիկայում կարող է նշանակվել Սյունիքի մարզպետ: Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է արձանագրել, որ Սյունիքում Սուրեն Խաչատրյանը, սեփական պատգամավորից բացի, կունենա սեփական մարզպետ: Սուրեն Խաչատրյանը Սյունիքում ունի իր ազդեցությունը, որն ապահովում էր ոչ այնքան մազպետի պաշտոնով, որքան ունեցած տնտեսական հսկայական ազդեցությամբ: Այս տնտեսական ազդեցությունը նա շարունակելու է պահպանել, իսկ դա նշանակում է, որ նույն չափով պահպանելու է ազդեցությունը մարզպետի նշանակմամբ»,-գրում է «168 Ժամ» թերթը: