Սիրուշոն այսօր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել ամուսնու եւ որդիների հետ, որից պարզ է դառնում, որ երգչուհին ընտանիքի հետ տոները պատրաստվում է անցկացնել երկրից դուրս: Թե որտեղ է մեկնում, Սիրուշոն չի բացահայտել, փոխարենը լուսանկարի ներքո արել է հետեւյալ գրառումը.
«Որոշ ժամանակով հանգստի եմ մեկնում ընտանիքիս հետ: Խոստանում եմ՝ շուտ կվերադառնամ աշխատանքի: Ձեզ մաղթում եմ հրաշալի Նոր տարի, ուրախ տոնեք այն, ձեր առջեւ դրեք նոր նպատակներ եւ աշխատեք դրանք իրականացնելու ուղղությամբ: Կփորձեմ երկար ժամանակով հեռու չլինել ձեզանից…»: