Սահմանադրական դատարանն այսօր պետք է սկսեր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը: Դատարան էր ներկայացել թեկնածուի ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը: Ի դեպ, նա մեր հարցին, թե չի մասնակցում փաստաբանների գործադուլին, պատասխանեց, որ ոչ: Այս գործով զեկուցողն էր ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը: Նա, երբ սկսվեց դատական նիստը, խնդրեց երկու շաբաթ ժամաանակ, հայտնելով, որ միջազգային փաստաթղթերի հետ կապված անհարժեշտ է ուսումնասիրություններ: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ կան մի քանի գործերի քննություն, իսկ հուլիսի 2-5-ը միջազգային ֆորում է, որին հայտ են ներկայացրել երեսուն երկրների սահմանադրագետներ, դատավորներ: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 16-ին: Հիշեցնենք, որ վիճարկվելու էր ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը: Ըստ այդ հոդվածի, թեկնածուների ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակների քարոզչական տպագիր նյութ չեն համարվում, եթե թեկնածուի դեմ  կամ կողմ կոչեր չեն պարունակոիւմ: Դատական նիստը կլինի գրավոր ընթացակարգով:

Աղբյուրը` Aravot.am