Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին դուր չի եկել Հենրիխ Մխիթարյանի խաղը Չեմպիոնշիփի երկրորդ տեղում գտնվող «Դերբիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի մրցավեճում (2:0):

Հանդիպումից հետո երկրպագուները սոցիալական ցանցերում քննադատել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին՝ «Մանչեսթեր Յունայթեդին» կոչ անելով հնարավորինս շուտ վաճառել նրան, գրում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում 28-ամյա Մխիթարյանը մասնակցել էր առաջին խաղակեսին եւ փոխարինվել ընդմիջմանը:

Հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել էր, որ Հենրիխ Մխիթարյանին փոխարինել էր հարկադրաբար, ինչի համար ներողություն է խնդրել հայ կիսապաշտպանից: