Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Եթե մի փոքր ուշադիր հետևեն ադրբեջանական բանակի պաշտոնական հայտարարություններին, ապա դա կարող է լուրջ հետախուզական տվյալներ պարունակել իր մեջ և կարող է նախազգուշացնող բնույթ ունենալ;
Գրեթե ամեն անգամ լուրջ սադրանքներից և դիվերսիոն փորձերից առաջ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածում իրենց մոտ զոհված զինվորի կամ հայերի կողմից գյուղերի վրա կրակելու մասին: Հայտարարությանը հաջորդող օրվա ընթացքում ադրբեջանական բանակը ամեն կերպ փորձում է սադրանքների դիմել:
Երեկ տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ իբր հայկական կողմը կրակում է սահմանամերձ գյուղերի վրա: Սադրանքների է նախապատրաստում նաև Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի բոլոր այցերը առաջնագիծ:
Հայկական բանակի զինծառայողներին մնում է շատ զգույշ լինեն ու բոլոր ընկած տղերքի վրեժը պատվով պահեն: Մեզանից արդեն տարիքով փոքր տղերքը զոհվում են հայրենիքի համար, զոհվում են այն պատերազմում, որը սկսել են իրենց հայրերը ու շատ դեպքերում նույնիսկ պապերը:
Փառք զոհվածները, կյանք ապրողներին:
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան