Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը: Տարոն Մարգարյանի ելույթից հետո Երևանի պատմության թանգարանից ներս բերվեց քաղաքապետի խորհրդանշական լանջաշղթան, որը քաղաքապետին հանձնեց Երևանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանը:
Քաղաքապետի երդման ստորագրված տեքստը հանձնվեց Երևանի պատմության թանգարանին:
Արարողակարգին ներկա են ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, կաթողիկոսը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաններ: