ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորելով Երևանի ավագանու անդամներին և քաղաքապետին, նշեվ, որ ՀՀԿ-ն վստահեց Տարոն Մարգարյանին և իր ցուցակը գլխավորեց նա: «Շնորհակալեմ բոլոր երևանցիներից, որ իրենց ձայնը վստահեցին Տարոն Մարգարյանին:
Տարոն մարգարյանը իրեն դրսևորեց որպես համեստ, ազնիվ և Երևանի խնդիրներով մտահոգ մարդ: Ես համոզված եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է , որպեսզի Տարոն Մարգարյանը և իր թիկմակիցներն ավելացնեն իրենց եռանդը, ջանքերը, որպեսզի զարգացնեն այն որակները ինչի մասին ես ասեցի»,-իր խոսքում նշեց երժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը նշեց, որ Երևանում չկա անլուծելի և լուծելի խնդիրներ,կան դժվար լուծվող խնդիրներ:
«Եթե Տարոն Մարգարյանը և իր թիմակիցները շարունակեն վայելել երևանցիների վստահությունը, ապա նրանք շատ բանի կհասնեն: Մեկ օրինակ բերեմ, բոլորդ էլ հիշում եք 90-ական թվակները, երբ տեղադրվեցին բազմաթիվ ավտոտնակներ, խաղահրպարակները վերածվեցին բանջարանոցների, անցան ժամանակ իշխանությունները տեսան, բայց այնուամենանիվ այդ աշխատանքները չէր ստացվում, որովհետև մարդիկ մտածում են, որ եթե հանեն իրենց ավտոտնակը, ապա մեկ այլ մեծահարուստ իր ավտոտնակը կտեղադրի այդ վայրում: Բայց Երևանի ավագանու շնորհիվ այսօր հարյուրավոր խաղահրապարակներ հանձնեցին երեխաներին»,-նշեց ՀՀ նախագահն ավելացնելով, որ ինքը վստահ է, որ մի քանի տարի հետո Երևանում չի լինելու անբարեկարգ համակարգ: