«Փակ շուկայի քանդման աշխատանքներն արդեն սկսվել են և մոտակա ժամանակներում ավարտին կհասցվի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Լրագրողի այն հարցին, թե երբ է քաղաքապետը իմացել, որ «Փակ շուկայի» տարածքում բազմաբնակարան շենք է կառուցվելու, Տարոն Մարգարյանը պատասխանեց
«Կա ընթացակարգ, ըստ իրավական օրենքի սահմնաված կարգով արձանագրություն ենք կազմել, նոր դրանից հետո քանդելու քայլեր են կատարել: Մինչև վարչական արձանագրությունը չկազմվի, վարչական որոշումը չլինի, մենք իրավասու չենք քանդման աշխատանքներ իրականացնել: Ձեզ բոլորիդ վստահեցնում եմ այնտեղ բազմաբնակարան շենք չի կառուցվելու: Փակ շուկան վերականգնվելու է և գործելու է որպես շուկա»:
Տարոն Մարգարյանն անդրադառնալով նաև հանրապետության հրապարկի վերակառուցման համար հայտարարված բաց մրցույթին, ասաց.
«Եթե ես զգայի, որ հրապարակի վերակառուցման հարցում կա մտահոգություն, թույլ չէի տա, որ բաց մրցույթ հայտարարվեր: Երեկ արդեն մենք մյուս հրապարակներում էլ ենք մրցույթ հայտարարել, զուտ մասնագիտական կարծիք ունենալու համար: Եթե մեր հանրապետության հրապարակի համար կզգանք վտանգ կա, անձամբ ես թույլ չեմ տա ձեռք տալ»: Երևանի քաղաքապետն ավելացրեց, որ երբ բաց մրցույթ է հայտարարվում, ապա դա նրա համար է, որպեսզի մասնագիտական կարծիք լսեն:
«Դա չի նշանակում վերակառուցում: Ընդամենը երկու տարի առաջ ևս եղել է մրցույթ և երկու տարվա մեջ ոչինչ չի փոխվել»,-վստահեցրեց Տարոն Մարգարյանը: