Այսօր Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու անդամները չէին մասնակցում:
«Դա իրենց իրավունքն է, եթե առաջին նիստին գալիս են, իսկ երկրորդ նիստին չեն գալիս, սպասենք 3-րդ և 4-րդ նիստերին: Նորմալ եմ վերաբերվում»,-այսպես մեկնաբանեց Երևանի քաղաքապետը:
Լրագրողի այն հարցին, թե բոլորին հետաքրքրում է, որտեղի՞ց Երևանի երիտասարդ քաղաքապետին այդքան եկամուտ, Տարոն Մարգարյանը հրաժարվեց այս հարցին պատասխանելուց, նշելով, որ ինքն արդեն պատասխանել է այս հարցին:
Իսկ այն դիտարկմանը, թե հաճախ են խոսում այն մասին, որ ՀՀ նախագահը մշտապես գոհ է Տարոն Մարգարյանից, քանի որ վերջինիս հեշտ է կառավարելը, Տարոն Մարգարյանը արձագանքեց հետևյալ կերպ.
«Ես ՀՀԿ-ի թեկնածուն եմ, ավագանու թիմը ձևավորված է այն մարդկանցով, որոնք պատրաստ են երևանցու և Երևանի համար ամեն ինչ կատարել»: