Լևերկուզենի «Բայերի» մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլերը կարծում է,որ այսօր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը չափազանց բարձր են:
Միևնույն ժամանակ, Ֆյոլերն ընդգծել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին միանշանակ գերազանցում է մյուս ֆուտբոլիստներին.
«Այն գումարները, որ այսօր տալիս են ֆուտբոլիստների համար, ինձ այլևս չի զարմացնում: Բայց այսօր ինձ համար միայն մեկ ֆուտբոլիստ կա, որը 100 մլն եվրոյից ավելի արժե: Դա Լիոնել Մեսսին է:
Բնականաբար, կան նաև համաշխարհային մակարդակի այլ խաղացողներ, օրինակ` Ռոբերտ Լևանդովսկին և Կրիշտիանու Ռոնալդուն: Սակայն Մեսսին բոլորովին այլ մակարդակ է»,- Ֆյոլերի խոսքերն է փոխանցում «Süddeutsche Zeitung»-ը: