Առեղծվածային երկնաքարային անձրևը երկար ժամանակ ընդմիջումից հետո առաջին անգամ տեսանելի է լինելու Երկրից: Երկնաքարերի ընկնելու արագությունը կազմելու է 57 կմ վայրկյանում:

Ինչպես հաղորդում է NASA-ն չորեքշաբթի երեկոյան Արևմտյան կիսագնդում, ամենայն հավանականության, հնարավոր կլինի դիտել «Գամա Դելֆինդիս» երկնաքարային անձրևին:

Ենթադրվում է, որ անձրևի պիկը լինելու է Ամերիկայի ժամով 04:30 րոպեին: NASA-ի տվյալներով «Գամմա Դելֆինդիսի» շարժման արագությունը կարող է կազմել վայրկյանում 57 կմ: Ինչպես փաստում են գիտնականները, 2013-2027 թվականներին գոյություն ունի ամենամեծ հավանականությունը հստակ դիտարկել երկնաքարերի անձրևը:

Երկնաքարային անձրևը իր վրա մեծ ուշադրությունը է գրավել, երբ առաջին անգամ արձանագրվել է 80 տարի առաջ՝ 1930 թվականի հունիսի 11-ին Ամերիկայի Մերիլենդ նահանգում: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը: Դրանից հետո ոչ մեկին չի հաջողվել տեսնել «Գամմա Դելֆինիդիսը»: