Armlur.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու օրվանից հետո Ռիմա մայրիկը քուն ու դադար չունի. օրեր շարունակ հետևել է գնդի ներսում ծավալվող իրադարձություններին, քանի որ պատերազմի մասնակից որդին` Արայիկ Խանդոյանը՝ Միայակ Գայլը, գունդը գրավողների թվում է եղել: Իսկ հուլիսի 17-ից օրեր անց էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է նրա՝ Արցախյան պատերազմի մասնակից մյուս որդին՝ Արարատ Խանդոյանը: Այժմ Ռիմա մայրիկի միակ երազանքը որդիներին ազատության մեջ տեսնելն է: ArmLur.am-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես է Խանդոյանների ընտանիքը բնակություն հաստատել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում և ինչպես են որդիները հերոսաբար մասնակցել Արցախյան պատերազմին: Պատերազմի տարիներին իր որդիները վաճառել են տան ողջ ոսկեղենը՝ գեթ մեկ փամփուշտ հայթայթելու և սահման ուղարկելու համար: Ավերիչ երկրաշարժի, Արցախյան պատերազմի ծանր փորձություններից հետո Ռիմա մայրիկը փորձում է հաղթահարել հերթական փորձությունը: Նրա ցանկությունը մեկն է. Ազատության մեջ տեսնել իր որդիներին: Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Նաիրա Հովհաննիսյան

Նյութի աղբյուրը՝ Armlur.am