Արցախում այսօր՝ հունվարի 16-ին, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացած ժամկետային զինծառայող Հարություն Խաչատրյանն Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից էր:
NEWS.am-ին համագյուղացիները պատմեցին, որ 20-ամյա Հարությունի հայրը զինվորական է: Դեպքի մանրամասները հայտնի չեն: Մահացած զինծառայողը մի քանի ամսից կզորացրվեր:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 16-ին ժամը 01:15-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հարություն Վանյայի Խաչատրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: