Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Մարիանո Դիասը, ով այժմ հանդես է գալիս ֆրանսիական «Լիոնում», կարծում է, որ «սերուցքայինները» ֆավորիտ են ՊՍԺ-ի հետ դիմակայությունում: Այդ թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:
«Չեմպիոնների լիգայի համար շատ հետաքրքիր պայքար է: «Ռեալն» այդ դիմակայությունում ֆավորիտ է: Պետք է մտածել, որ մրցաշրջանը երկար է և առջևում բազմաթիվ հանդիպումներ կան:
Չնայած ամառային կորուստներին՝ «Ռեալը» դեռ շատ ուժեղ թիմ է: Կարծում եմ՝ նրանք կարող են փոխել ներկայիս իրավիճակը»,- Մարիանոյի խոսքը մեջբերում է «Cadena Ser»-ը:
«Ռեալ»-ՊՍԺ առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 14-ին: