Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությանը ներկա էր նաև Կաառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կիսում է ՀՀԿ-ականների այն տեսակետը, որ վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է, Երվանդ Զախարյանը խատասխանեց. «Դե եթե կա այդպիսի կարծիք, ես չեմ կարող ժխտել դա, ես չեմ մեկնաբանում այդ կարծիքը: Հավանաբար այդպես է, հանրապետականները երբեք չեն սխալվում»:
Լրագրողի այն դիտարկմանը, թե փաստորեն ընդունու՞մ եք, որ Տարոն Մարգարյանը ձեզանից լավ է աշխատել, Երվանդ Զախարյանը պատասխանեց.
«Եթե դա հանրապետականների գնահատականն է, ուրեմն այդպես է»: