Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան կարող է լքել գերմական ակումբը: Այս մասին հայտնում է «Bild»-ը:

Դորտմունցիները ցանկանում են հրաժարվել խաղացողի ծառայություններից այս ձմռանը: «Իշամեղուների» գլխավոր մարզիչ Պետեր Շտեգերը մեծ հույսեր է կապում թիմի նորեկ Մանուել Ականջիի հետ և կարծում է, որ նա դառնալու է թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ՝ մեկնարկային կազմից դուրս թողնելով իսպանացի պաշտպանին:

Նշվում է, որ Բարտրայի ծառայություններով հետաքրքրվում են իսպանական մի քանի ակումբներ: