ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը համամիտ է այն կարծիքի հետ, որ վերջին 20 տարվա ընթացքում Տարոն Մարգարյանը լավագույն քաղաքապետն է:
«Ինչի դու էդ կարծիքին չե՞ս, շատ իզուր, ուրեմն աչքերդ փակած ես ման գալիս, աչքերդ որ լայն բացես, կտեսնես, որ քաղաքը շատ սիրուն ա: Էլի լավ ա եղել, բայց Տարոնի աշխատանքը երևաց, կանաչապատում ա, ասֆալտապատում ա»,-ասաց Սեյրան Սարոյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե միթե՞ քաղաքի ամենակարևոր խնդիրները դրանք են, Սեյրան Սարոյանը պատասխանեց.
«Ինչ անի, զավոդներ աշխատացնի՞ քաղաքապետը»:
Լրագրողը հուշեց, որ քաղաքում կա տրանսպորտի երթևեկության խնդիր, ինչի ի պատասխան Սեյրան Սարոյանը պատասխանեց.«Ինչ վատ ա, ավտոբուսները թազ ա բերել, չես տեսե՞լ էդ թազա ավտոբուսները: Նստի ման արի կտենաս, տաքսով մի ման արի»: