Yelaket.am-ը գրում է․
Yelaket.am-ի բլից հարցերին պատասխանեց սիրված երգիչ Արթուր Հակոբյանը, ով ապրում է ԱՄՆ-ում, բայց միտքը դեռ Հայասանում է։
1.Ըստ Ձեզ՝ կինը պետք է նման լինի…
-Կինը պետք է նման լինի ինքն իրեն, կինը պետք է իրեն տղամարդու պես չպահի, դա վանող է։
2.Կնոջ ամենամեծ առավելությունը...
-Կնոջ առավելություն ասելը չգիտեմ ճիշտ է, թե՞ չէ, բայց երևի հատուկ է ու գուցե նաև առավելություն՝ քնքշությունը։
3.Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կինը ՝ ըստ Ձեզ․․․
-Եթե խոսքը գնում է հայտնիների մասին ինձ համար Օռնելլա Մուտի, գեղեցկության չափանիշով... իսկ որպես կին՝ մեր հայ կանայք բոլորն էլ լավն են ու ամենալավն են աշխարհում։
4.Հանուն սիրո ինչի՞ եք պատրաստ․․․
-Չգիտեմ դեռ հանուն սիրո ինչի եմ պատրաստ...
5. Արթուր, ինչո՞ւ հեռացաք Հայաստանից․․․
-Հայաստանից հեռացա գործնական նպատակներով, եկել էի համերգների ստացա գործնական առաջարկ մնացի և էդպես ։)
6.Ինչո՞վ եք զբաղվում ԱՄՆ-ում․․․
-Էստեղ էլ իմ գործով եմ զբաղվում , երգում եմ։
7.Ի՞նչ պլաններ ունեք․․․
-Առաջիկայում էլ պլանավորում եմ համերգներ նաև նոր տեսահոլովակ։
8. Հնարավո՞ր է մի օր վերադառնաք Հայաստան․․․
-Ես մտքով դեռ Հայաստանում եմ, ֆիզիկապես էլ անպայման կվերադառնամ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում;