Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը գրեթե ավարտված է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ Մխիթարյանն արդեն հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունակթեդ»-ի ֆուտբոլիստներին: Պարբերականի տվյալներով Հենրիխ Մխիթարյանը խաղընկերներին հրաժեշտ տալու պահին չի կարողացել զսպել արցունքները:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տեղափոխությունն «Արսենալ» ներառված է Լոնդոնը ներկայացնող թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքում: