Անգլիական «Մանեչսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հաստատել է, որ կիսապաշտպան Մայքլ Կերիկն ամռանը կավարտի կարիերան և կընդգրկվի թիմի մարզչական շտաբում:
«Կարծում եմ, որ կարիերան ամռանն ավարտելու որոշումը լավն է նրա և թիմի համար: Բոլորս ուրախ ենք, և ես հույս ունեմ՝ մրցաշրջանի ավարտից հետո Կերիկը կմիանա մարզչական շտաբին, եթե չմտափոխվի:
Սակայն ակումբում ուրախ կլինեն, եթե նա միանա մեզ»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
36-ամյա Կերիկը «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես գալիս 2006 թվականին: