Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը դժգոհ է, որ ակումբը գնել է Լեոն Գորեցկայի տրանսֆերը Գելզենկիրխենի «Շալկեից»,- հաղորդում է Bild-ը:
30-ամյա չիլիացին կհեռանա թիմից, որպեսզի խուսափի 22-ամյա ֆուտբոլիստի հետ մրցակցությունից: Գերմանիայի չեմպիոնը չի պատրաստվում պահել նրան: Վիդալին գնելու գլխավոր հավակնորդն է Լոնդոնի «Չելսին»:
Վիդալը «Բավարիայի» կազմում է հանդես գալիս 2015 թվականից: